Հայու գենի դիմացկունությունն ու բացառիկությունը

Ձեզ ենք ներկայացնում բացառիկ հետազոտությունների արդյունքները։ Հայերի գենը սարեր է շրջում։ Ինչևէ չշեղվենք թեմայից։

Ուսումնասիրելով Առաջավոր Ասիայի գենոֆոնդը` գիտնականներն ապացուցել են, որ գենետիկորեն առավել հակադիր են այն ժողովուրդները, որոնք ապրում են լեռներում և հարթավայրերում։ Հայերը համապատասխանում են այդ բնորոշմանը։ Հայկական սփյուռքը հիմնականում պահպանում է հայի սկզբնական գենոֆոնդը, պարզել են գիտնականները։ Այդ եզրահանգումները ներկայացված են  Human Genetics ամսագրում։

Առաջավոր Ասիայի մեջ են մտնում Անատոլիան, Լևանտը, Միջագետքը, Արաբական թերակղզին, Հայկական և Իրանական լեռնաշխարհները։ Գենետիկները վերցրել են ԴՆԹ-ի նմուշներ և ուսումնասիրել Y-քրոմոսոմները վրացիների երեք պոպուլյացիաներում և հայերի չորս պոպուլյացիաներում (հետազոտվել է 598 մարդ)։ Այդ արդյունքները նրանք միացրել են այլ ժողովուրդների վերաբերյալ արդեն հրապարակված տվյալներին` ստանալով տվյալների ընդարձակ բազա։

Հայերը գենետիկորեն դասվում են Առաջավոր Ասիայի ժողովուրդների խմբին, իսկ նրանց գենոֆոնդի հետ առավելագույն նմանության գոտին համապատասխանում է Հայաստանի պատմական տարածքին։ Դա նշանակում է, որ այդ տարածքում գենոֆոնդը ինչ-որ առումով պահպանվել է` չնայած նրան, որ բնակեցվել է թուրքերով։

Հետաքրքիր է` սփյուռքի հայ համայնքը (Ադիգեյայի, Վրաստանի, Իրանի, Լիբանանի, Լեռնային Ղարաբաղի հայերը) գենետիկորեն շատ մոտ են Հայկական լեռնաշխարհի հիմնական հայկական պոպուլյացիային։ Բացառություն են կազմել համշենահայերը և Դոնի հայերը։ Հետազոտությունն անցկացրել են Մեծ Բրիտանիայի, Հայաստանի և «Գենոգրաֆիկ» նախագծի կոնսորցիումի մասնագետները։