Ինչպե՞ս էին գերմանացիները հայտնվել Գյումրիում։ Գաղտնի օպերացիայի մանրամասները

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին գերմանացի դիվանագետները չեզոք Թուրքիայի տարածքով Մոսկվայից ստիպված էին վերադառնալ Գերմանիա։ 1941 թվականի հուլիսին նրանց գնացքը հասավ Լենինական (ներկայիս Գյումրի), սակայն նախքան խորհրդային սահմանը հատելը մոտ մեկ շաբաթ կանգնած մնաց պահեստային ուղու վրա։

Գերմանացիները պահակախմբի հսկողությամբ ժամանեցին Լենինական և կանգ առան Ախուրյան սահմանային գետի վրայով անցնող կամրջի մոտ։ Այդ ժամանակ խորհրդային պատվիրակությանն ավտոտրանսպորտով տանում էին Թուրքիայի և Բուլղարիայի սահմանի մոտ։ Անցումը պետք է կայանար միաժամանակ։ Հայտնի է, որ փոխարինում էին բոլորին բոլորով։

Այն, որ շրջապատված շարժակազմի վագոնում նացիստներ կան, Լենինականում ոչ ոք չգիտեր։ Գերմանացիները գնացքից իջան Ղարսում, իսկ Խորհրդային Միության քաղաքացիներին թուրքական սահմանը հատելուց հետո հասցրին ափ և նստեցրին փոքր նավեր, որոնցով նրանք անցան նեղուցները։

ԽՍՀՄ–ի և Գերմանիայի միջև դիվանագիտական առաքելությունների փոխանակման մանրամասները մինչ օրս չեն գաղտնազերծվել։ Այդ իրադարձությունները հիշատակվում են միայն Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան աշխատակից Գերհարդ Կեգելի հուշերում։

Գերմանացիները ԽՍՀՄ–ում աշխատող 140 մարդ ունեին, իսկ խորհրդային պատվիրակությունը տասն անգամ մեծ էր։ Փոխանակման վայր ընտրվեց Թուրքիան, որը պատերազմին չէր մասնակցում։