Հենց այս եկեղեցու բակում են գտնվում Մեծ Եղեռնին և Արցախյան ազատամարտին նվիրված հաշարձանը. գիտե՞ք՝ ինչ եկեղեցու մասին է խոսքը
Խոսքը Սպիտակ քաղաքում գտնվող Սուրբ Հարություն եկեղեցու մասին է, որի կառուցումը նախատեսել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը։ Ի դեպ, Սուրբ Հարությունը Սպիտակի միակ եկեղեցին է, որի օծման արարողությունը կատարել է Ամենայն Հակոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Եկեղեցին կառուցվել է 1997-2000 թվականներին՝ «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի» միջոցներով։
Եկեղեցու բարերարներից է Սուրեն Ավետիսյանը, ճարտարապետը` Բաղդասար Արզումանյանը, շինարարը՝ «Մ. Լամբարյան» ՍՊԸ;
Սուրբ Հարություն եկեղեցին, բազալտե սրբատաշ քարերով կառուցված, գմբեթավոր կառույց է, որի արևմտյան կողմում եռահարկ զանգակատունն է: Վերջինիս արևմտյան ճակատը հարդարված է հյուսկեն շրջանակի մեջ ներփակված թևատարած, քանդակազարդ խաչով։ Գլխավոր՝ արևմտյան մուտքի երկու կողմերում նախկին սրբավայրից մնացած մասունքներ են՝ խաչքարեր և այլ դետալներ։
Եկեղեցու բակում են գտնվում նաև Մեծ Եղեռնին և Արցախյան ազատամարտին նվիրված հաշարձանը՝ «Արծիվը թրով և խաչով», մեկ նորակերտ խաչքար հետնամասում՝ «Սուգ և արև» մակագրությամբ և մանուկների վերածննդին նվիրված հուշարձանը: