ԱՍԱԼԱ. խմբավորում, ումից սարսափում էր ողջ աշխարհը. ինչու՞ այն մասնատվեց և ի՞նչ եղավ նրանց հետ

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ASALA) ստեղծվել է 1975 թվականին:  Հիմնադրման ժամանակ խմբավորումը իր առջև դրել էր միայն մեկ նպատակ՝ ստիպել Թուրքիայի կառավարությանը ճանաչել ցեղասպանությունը հատուցել գործած մեղքերի համար ու աջակցել հայկական պետության ստեղծմանը:

ԱՍԱԼԱ- ն իր կարգախոսը դարձավ ձեռքի հատուկ շարժումը:

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ASALA) հիմնադրվել է  լիբանանահայ Հակոբ Հակոբյանի կողմից: Որոշ աղբյուրներ պնդում են, որ Հակոբյանը եղել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (PFLP) անդամ, և որ PFLP-ն օգնել է ֆինանսավորել հայկական խմբին:

ԱՍԱԼԱ-ն սկսել է 6 կամ 7 անդամով, բայց 1980-ականների սկզբին ուներ ավելի քան 100 ակտիվ անդամ և համախոհ: ԱՍԱԼԱ-ն մտադիր է ր միայն զենքի ուժով լուծել իր առջև դրված խնդիրը, քանի որ թուրքին այլ կեպ հնարավոր չէ հասկացնել:

ԱՍԱԼԱ-ի առաջին հարձակումը 1975 թվականի հունվարին Բեյրութում (Լիբանան) Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գրասենյակի ռմբակոծումն էր. հարձակման հետևանքով ոչ ոք չտուժեց: 

Խմբավորման հաջորդ հարձակումը՝ 1976 թվականին Բեյրութում թուրքական դեսպանատան առաջին քարտուղար Օքթայ Չիրիթի սպանությունն էր:

1970-ականների վերջին և 80-ականների սկզբին ԱՍԱԼԱ-ն մի շարք հարձակումներ է իրականացրել թուրք դիվանագետների վրա ամբողջ աշխարհում. 1975-ից 1984 թվականներին սպանվել են ավելի քան 30 դիվանագետներ և նրանց ընտանիքների անդամներ։ 

Սպանված թուրք դիվանագետները

Սպանություններն ու անհնազանդությունը արժանացան  միջազգային ուշադրության, և 1980 թվականին ԱՍԱԼԱ-ն սկսեց զգալի գաղտնի աջակցություն ստանալ ԱՄՆ-ի և Եվրոպայի հայ համայնքից:

ԱՍԱԼԱ-ն ավելի հաճախ թիրախավորում էր թուրքական կարևոր նշանակության վայրերը. նրանց 2 կարևորագույն օդանավակայաների հարձակման հետևանքով զոհվել էր 18 մարդ, ավելի քան 120-ը վիրավորվել էին:

Սակայն ԱՍԱԼԱ-ի բնույթից բխող առանձնահատկությունները ինչ արագությամբ նրան միջազգայնացրեցին, նույն արագությամբ էլ նրա դեմ հանեցին հզոր ուժերին:

Այն երկրների պետական կառույցները, որտեղ ստեղծվում էին ասալական ջոկատներ կամ համակիր կառույցներ, ամեն ինչ անում էին դրանք վերացնելու, նվազագույնը՝ դրանց վրա ճնշում  բանեցնելու, որպեսզի շարժումն ապաքաղաքականացվեր կամ ԱՍԱԼԱ−ի ներկայությունը սահմանափակվեր ու շարժումը վերածվեր ազատագրական պայքարի հզոր միջոցի:

Բայց միջազգային հետադիմությանը չհաջողվեց կասեցնել ՀԱՀԳԲ-ի հաղթարշավը: Մեկը մյուսի հետևից ասալայական ջոկատներ ձևավորվեցին Ֆրանսիայում, Պարսկաստանում, Կիպրոսում, Անգլիայում: 1981թ. ՀԱՀԳԲ-ը մուտք գործեց Հյուսիսային Ամերիկա: Իրար հետևից կազմակերպություններ ստեղծվեցին Տորոնտոյում, Մոնրեալում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, որոնք միավորվեցին Ազատ հայ ակումբներում: Հոկտեմբերի 3-ին Ազատ հայ ակումբ բացվեց նաև Վաշինգտոնում:

Երբ 1982 թվականի հունիսին Իսրայելը ներխուժեց Լիբանան, ԱՍԱԼԱ-ն ստիպված եղավ փախչել Բեյրութում գտնվող իր կենտրոնակայանից: Պառակտվեց 2 խմբի ու նրա ազդեցությունը թուլացավ: Մի խումբը հավատարիմ մնաց իր ահաբեկչական արմատներին հավատարիմ, իսկ մյուսը ցանկանում էչ նպատակը լուծել քաղաքական ուղղություններով: Այդպես թուլացավ հզորագույն խմբավորման ազդեցությունը: