Ե՞րբ վերջապես թուրքերը կհամակերվեն, որ ՀԱՅԻ ՀՈՂԻ վրա են ապրում. ի՞նչ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՅԿԱԿԱՆ գտածոներ են հայտնաբերվել Թուրքիայում

Ոչ ոքին անհայտ չէ, որ թուրքերն այսօր ապրում են պատմական Հայաստանի տարածքում: Չնայած նրանք փորձում են ամեն կերպ ժխտել, սակայն փաստերը բավական են: Նրանք ավերում են եկեղեցինը, քանդում գերեզմանները, սակայն պատմաբանները պնդում են, որ թուրքերը ուզեն չուզեն պիտի համակերպվեն, որ ապրում են հայկական հողերում:

Ահա այս հոդվածում տեղ են գտել պատմական այդ փաստերից մեկը:


Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգի Նազիլլի շրջանում քաղաքային այգու կառուցման աշխատանքների ընթացքում 2 հայկական գերեզման է հայտնաբերվել։ Նշվում է, որ բանվորները տապանաքարերը հայտնաբերել են հողը փորելու ժամանակ։ Նրանք այդ մասին տեղեկացրել են Այդընի թանգարանի ղեկավարությանն քաղաքային իշխանություններին։  

Հաղորդվում է, որ Այդընի թանգարանի տնօրենն ու տեղակալը տեղում ուսումնասիրել են գերեզմանաքարերը, որոնց վրա առկա է հայերեն գրություններ։ Ենթադրվել է, որ դրանք թվագրվում են 17-րդ դարին և պատկանում են Նազիլլիում ապրած հայերին:

Ավելի ուշ տապանաքարերը տեղափոխվել են շրջանի Սյումեր կոչվող զբոսայգի ու տեղադրվել այնտեղ։