Ի՞նչ գործ ունի ՀԱՅՈՑ այբուբենը հոլանդական փորագրություններում. ինչպե՞ս է այն ներկայացվում

17-18-րդ դարի հոլանդացի տաղանդավոր նկարազարդող, փորագրիչ և բանաստեղծ Յան Լույկեն ապրել եւ աշխատել է Ամստերդամում:

Նրա փորագրությունները, որոնք ստեղծվել են 1681 թվականին հրատարակված «Նոր ծովային ջահը» 5-հատորանոց ատլասի համար, ինչպես նաև «Նահատակների հայելին կամ արյունոտ թատրոնը» (1685) և «Մարդկության արհեստները» (1694) գրքերի նկարազարդումները, համարվում են փառահեղ:

1680 թվականին Յան Լույկենը ստեղծել է զարմանալի փորագրությունների շարք, որոնցում պատկերված են հնագույն այբուբենների տառերը և դրանց Լատինական անունները։ «Հայկական Այբուբեն» գրությամբ գրված հայոց այբուբենի տառերը չինարենի և Ղպտի լեզուների հետ միասին իրենց տեղն են գտել նաև հանճարեղ հոլանդացու փորագրություններում։

Առաջին անգամ տառերը ուղեկցվում էին նրանց անունների պատկերով: Ա- Այբ, Բ- Բեն, Գ- Գիմ, Դ- Դա և այլն: Նշենք, որ շարքը ներառում է նաև սիրիական, եգիպտական և այլ այբուբեններ: