Լեռներում կորած այս ՀԱՅԿԱԿԱՆ ամրոցը քչերին է հայտնի. ի՞նչ պատմություն ունի և ո՞վ է կառուցել

Կիլիկիայի հայկական թագավորության Սարվանդիքար ամրոցը գտնվում էր Ամանուս լեռնանցքի լեռներում։ Այն պատկանում էր Հեթումյանների հայկական թագավորական դինաստիային։ Այսօր ամրոցը գտնվում է Թուրքիայի տարածքում։

Ամանուսի անառիկ լեռնանցքը, որը գտնվում էր Հայկական թագավորության Արևելքում, ուներ երկու մուտք։

Ամրոցի դերը հայկական պետության խորքը տանող անցուղիների պաշտպանությունն էր։ Կարևոր ռազմավարական դիրքի պատճառով բերդը տարբեր ժամանակներում վեճերի առարկա է եղել բյուզանդացիների, հայերի և խաչակիրների միջև։

1135 թվականին Լևոն Ա-ն գրավեց Անտիոքի ամրոցը։ Նոր կառավարիչը, Ռայմոնդը, որը բարձրացել է Անտիոքի իշխանության գահին, պատերազմ է սկսել Կիլիկիայի դեմ։ Բոլդուին Մարաշսկու հետ նա հարձակվել է Լևոնի տիրապետության վրա, բայց վերջինս իր եղբորորդու՝ Կոմս Ժոսլեն 2-րդ օգնությամբ հետ է մղել անտիոքցիների հարձակումը։ Հաղթանակից հետո Լևոնը համաձայնեց անտիոքցիների հետ բանակցել, բայց բռնվեց ու ուղարկվեց Անտիոք։

Հանձնելով մի շարք տարածքներ, այդ թվում՝ Սարվանդիքար ամրոցը՝ հայոց թագավորը գնեց իր ազատությունը։ Դրանից հետո գերությունից ազատվելուց անմիջապես հետո Լևոն Ա-ն վերադարձրեց կորցրած տարածքները։ Բերդն ու գավառները հանձնվեցին Հեթումյանների հայկական թագավորական դինաստիայի ժառանգներին։

1266 թվականին բերդի պատերի մոտ հայկական զորքերի և Եգիպտական սուլթանի զինվորների միջև մարտ է տեղի ունեցել, որոնք ներխուժել են այդ տարածաշրջան։ Հայերը պարտություն կրեցին, ինչի արդյունքում Կիլիկիայի մի մասը թալանվեց Եգիպտական սուլթանի զինվորների կողմից։

1276 թվականին բերդի մոտ կրկին կռվել են հայերի և  Մամլուքների սուլթանության զորքերի բանակները։ Այս անգամ հայկական զորքերը հաղթեցին և ջախջախեցին մամլուքներին։

Ի վերջո, 1337 թվականին, մամլուքների նոր ներխուժման արդյունքում, հայկական Կիլիկիայի թագավոր Լևոն 5-րդը պայմանագիր կնքեց, ըստ որի Ջեյհան գետի արևելքում գտնվող ողջ տարածաշրջանը, ներառյալ Սարվանդիքար ամրոցը, ընկավ մուսուլմանների ձեռքը։