Մենք պետք է իմանանք ԱԶՆԱՎՈՒՐԻ այս սխրանքի մասին. ի՞նչ է գրում իսրայելցի լրագրողը

Ռուս-իսրայելցի լրագրող և քաղաքական գործիչ Ավիգդոր Էսկինը կոչ է արել բացել Հայոց ցեղասպանության և Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշակոթողը Իսրայելում: Իսրայելցի հայտնի քաղաքագետ և հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը Facebook-ի իր էջում հրապարակել է տեսանյութ՝ նվիրված 2018 թվականի հոկտեմբերի 1-ին մահացած Շառլ Ազնավուրին։

«Ոչ բոլորը գիտեն, բայց մաեստրոն և նրա ընտանիքը գերմանացիների կողմից Փարիզի օկուպացիայի ժամանակ փրկել են հրեաներին։ Իրենք էլ Թուրքիայից փախստականներ են եղել։ Նրանք իրենք են փրկվել: Իսկապես, 1915 թվականին Թուրքիայում հայերի զանգվածային սպանություններ են տեղի ունեցել։ Նրանք փրկվեցին, իսկ Փարիզում իրենք փրկեցին հրեաներին։ Ահա թե ինչ պետք է իմանանք Ազնավուրի մասին։ Դա հավերժական հիշողություն է», — ասել է Ավիգդոր Էսկինը։

Charles Aznavour – 10 of the best | Pop and rock | The Guardian

Քաղաքագետը նաև կոչ է արել Իսրայելի տարբեր ասոցիացիաների միանալ Իսրայելի իշխանություններին՝ Սուրբ հողում բացել Շառլ Ազնավուրի հուշարձանը՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի: