Ինչու՞ Անկարայի դեսպանը խաբեց Ստալինին և ի՞նչ անկարգություններ էին թուրքերը հրահրում հայկական սահմանին

Ազգային արխիվի տնօրենը քչերին հայտնի պատմական փաստ է բացահայտեց։ Պատերազմի տարիներին Անկարայում աշխատող խորհրդային երիտասարդ դեսպան Սերգեյ Վինոգրադովին շտապ Կրեմլ էին կանչել։ Նա գնացքով Թուրքիայից հասավ Թբիլիսի, այնտեղից մեկնեց Մոսկվա և տեղավորվեց հյուրանոցում։ Գիշերը նրան տարան Ստալինի մոտ, որն այդ ժամանակ ընթրում էր Քաղբյուրոյի անդամների հետ։

Ստալինը Վինոգրադովին գինով լի բաժակ մեկնեց, առաջարկեց խմել (առաջնորդի կենացն էին խմում) և պատասխանել հարցին, թե արդյո՞ք Թուրքիան կհարձակվի։ Դեսպանը խմեց և պատասխանեց` ոչ։ Այդ ժամանակ Ստալինը ևս մեկ բաժակ մոտեցրեց (խմում էին կուսակցության համար) և կրկնեց հարցը։ Վինոգրադովը նույն պատասխանը տվեց։ Ապա Ստալինն հանձնարարեց նրան վերադառնա և ոչ մի դեպքում թույլ չտա, որ Թուրքիան հարձակվի Խորհրդային Միության վրա։

Տարիներ անց Վինոգրադովը խոստովանել է` Ստալինին այդպիսի վստահությամբ պատասխանելիս` նա որևէ գաղտնի տեղեկության չէր տիրապետում և հույսը դրել էր միայն սեփական կանխազգացման վրա։ Այդ ժամանակ գերմանացիները հարձակվեցին Ստալինգրադի և Կովկասի վրա, իսկ Թուրքիան հանկարծակի զորահավաք հայտարարեց։ Թուրքական զորքի քանակը հասավ 1 մլն–ի, որը  գրեթե 4 անգամ գերազանցում էր Հայաստանում և Վրաստանում խորհրդային խմբավորումների թիվը, որի կազմում հիմնականում նորակոչիկներ էին։

Տեղաբնակների պատմում են, որ Թուրքերը մշտապես անկարգություններ էին հրահրում, կրակում էին քաղաքացիների և բնակավայրերի վրա։ Դիվերսիոն–հետախուզական խմբեր էին ուղարկում։ Նույնիսկ մարդիկ հիշում են  11 հոգուց բաղկացած մի խմբի պարագլուխի անունը` նա Գերմանիայում էր նախապատրաստություն անցել, բայց նրան բռնեցին մեր սահմանապահները, անունը Հուսեյն Կեր–օղլի էր։

Սահմանին տիրող իրավիճակը մեծ մտահոգություն էր ծնում Խորհրդային Հայաստանի բնակչության մոտ. ասում էին` Թուրքիան մտադիր է շուտով պատերազմի մեջ մտնել որպես Գերմանիայի դաշնակից։