Ո՞ր տեղն են զբաղեցնում ՀԱՅԿԱԿԱՆ եկեղեցիները աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցիների ցանկում

Daily Telegraph-ը հայկական եկեղեցիները ներառել է աշխարհի 23 ամենագեղեցիկ եկեղեցիների ցանկում։

Երրորդ տեղում Է Իրանի հայկական Բեթղեհեմի եկեղեցին։ 17-րդ դարի այս հայկական եկեղեցին գտնվում է Սպահանում։ Այն առանձնանում է իր 72 զարմանալիորեն գեղեցիկ որմնանկարներով և հոյակապ գմբեթով:

Այս եկեղեցին մեծ նշանակություն ունի 7 հազար տեղաբնակ հայերի համար, ովքեր թեև ստիպված են պահպանել իսլամական «դրես-կոդը», այնուամենայնիվ պահպանում են իրենց ինքնությունը, մշակույթն ու լեզուն։

19-րդ տեղում Է Իրանի ևս մեկ հայկական եկեղեցի՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ IX դարի հայկական այս կրոնական համալիրը գտնվում է Ջուղա քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք՝ Մագարդ լեռան լանջին՝ Արաքս գետի աջ ափին։

Ինչպես գրել է XII դարի ասորական մատենագիր Միխայիլ Ասորի, եկեղեցին, որը նաև կոչվում է Մագարդավանք, հիմնադրվել է Բարդուղիմեոս Առաքյալի կողմից։ Եկեղեցին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ Իրանի Սուրբ Թադեոս և Ձորզոր հայկական եկեղեցիների հետ միասին։

Daily Telegraph-ի ցուցակում է նաև Բեթղեհեմում Քրիստոսի Ծննդյան եկեղեցին (20-րդ տեղ), որը կառուցվել է Քրիստոսի ծննդյան վայրում: 4-րդ դարի այս Եկեղեցում կա հայկական խորան։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված ճարտարապետության այս հուշարձանը պատկանում է Երուսաղեմի Ուղղափառ, Հայ Առաքելական և հռոմեական կաթոլիկ եկեղեցիներին: Հայ առաքելական եկեղեցուն է պատկանում հարավ-արևմտյան հատվածը, որտեղ գտնվում է խորանը։

Աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցիների շարքում առաջին տեղը զբաղեցրել Է Կոլումբիայի Լաս Լահասի սրբավայրը, որը կառուցվել է այն վայրում, որտեղ 18-րդ դարում Մարիամ Աստվածածինը հայտնվել է կնոջ և նրա խուլ ու համր դստեր առջև:

COMPLETE Guide to Visiting Las Lajas Sanctuary, Colombia

Լաս Լահաս սրբավայրը Կոլումբիայի հնդկացիների գլխավոր սրբավայրն է, ովքեր Աստվածամորը համարում են իրենց թագուհին և իրենց տարածքների պաշտպանը: Այս տաճարի շինարարությունը սկսվել է 1916 թվականին և ավարտվել 1949 թվականին։

Երկրորդ տեղում Նորվեգիայում գտնվող Բոգրունդ փայտե եզակի եկեղեցին է։ Այս եկեղեցու շինարարությունը տևել է 1180-1250 տարի։