Անսպասելի լուսանկարներ հայտնիներից

Երբ խոսում ենք մեծանուն հայերի մասին ՝ Թումանյան , Բաբաջանյան և այլք,մի պահ թվում է, թե նրանք այլ աշխարհից են եղել և ուրիշ կյանքով են ապրել: Սակայն , ինչքան շատ ենք ուսումնասիրում  նրանց կյանքն ու գործունեությունը, հասկանում ենք , որ նրանք էլ հասարակ մահկանացուներ են եղել և ապրել են ամենասովորական կյանքով: Ձեզ համար առանձնացրել ենք մի քանի լուսանկարներ, որտեղ մեծանուն հայերը անսովոր իրավիճակներում են :

Դեպքը տեղի է ունեցել Երևանի զբոսայգիներից մեկում: Կրկեսի դերասան, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը պաշտում էր անծանոթ մարդկանց հետ շփվելը, աբսուրսային իրավիճակներն ու իմպրովիզացիաները: Լուսանկարում Ենգիբարյանը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ծանոթանալ աղջկա հետ շարֆի օգնությամբ: Բարեբախտաբար, նրա կողքին հայտնվում է ընկերը՝ Հերբերտ Բաղդասարյանը, ով էլ անմահացնում է ծանոթության պահն ու կտակում այն սերունդներին:

Ամենահայտնի հայ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը  ոտքից կախել է ապագա մուլտիպլիկատոր, իր որդի Դավիթ Սահակյանցին:

Մարշալ Բաղրամյանի թոռը՝ Իվանը նստած է պապիկի վրա 1954-ին արված այս լուսանկարում: Բաղրամյանը պաշտում էր ընտանեկան հավաքները բնության գրկում, իր ձեռքով էր պատրաստում խորովածն ու թոռան հետ չարաճճիություններ անելու առիթը բաց չէր թողնում:

Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանն իր ուսին է դրել բալետի պարուհի Մայա Պլիսեցկայային: Լուսանկարն արված է Սևանի ափին:

Երկու հանճարեղ հայերը’ Հովհաննես Թումանյանը (ձախից) և Ավետիք Իսահակյանը՝ 1901 թվականի Անիի պեղումների ժամանակ: