Իտալիայի Rai 1-ի հեռուստաալիքի կողմից նկարահանվել է ֆիլմ 44-օրյա պատերազմի մասին․ «ադրբեջանցիները կտրում էին մարդկանց գլուխները»

Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետևանքների և դրա դաժանության մասին դեռևս շատ է խոսվելու, բայց որոշ մարդիկ ցանկանում են այն ավելի տեսանելի դարձնել աշխարհին ու նկարահանում են ֆիլմեր այս թեմայով։ Վերջերս Իտալիայի Rai 1 հեռուստաընկերության լրագրող Ստեֆանիա Բատիստինին ծավալուն ֆիլմ է պատրաստել անցյալ տարվա արցախյան պատերազմի, պատճառների ու հետևանքների մասին, որը ցուցադրել է հեռուստաընկերությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից ։ 

artsakh-film

«Ադրբեջանական զինծառայողները կատարել են վայրագություններ՝ հայերի գլխատման դեպքեր, կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասերն ու դա անում էին բաց դեմքերով՝ վստահ լինելով, որ չեն պատժվելու: Այնուհետև, նրանք այդ մասին տեսանյութերը կամ լուսանկարները տարածում էին սոցիալական ցանցերում՝ հակական միջավայրում տարածելով բռնության տեսարաններ, իսկ իրենց մոտ արժանանում խրախուսանքի:

Պատերազմի ժամանակ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ահաբեկիչներ, կիրառվել են քիմիական էլեմենտներ պարունակող (ենթադրաբար՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող) զենքեր:
Պատերազմական այս հանցանքները, դաժանությունները ծնելու են նոր՝ ավելի ծանր հանցանքներ դրանք կազմակերպողների ու կատարողների անպատժելիության դեպքում: