Մեծանուն ազգագրագետը, ով ուսումնասիրել է հայ ժողովրդի կենցաղն ու սովորույթները

Վարդան Հացունին կամ Վարդան Սոմունճյանը հայ բանասեր և ազգագրագետ է։ Ծնվել է 1870 թվականին Սեբաստիայի նահանգի Պարտիզակ հայաբնակ ավանում։ Կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, 1892 թ. դարձել նույն միաբանության անդամ։ Մոտ 40 տարի աշխատել է Մխիթարյանների Միլանի, Կոստանդնուպոլսի, Վենետիկի և այլ քաղաքների վարժարաններում՝ որպես ուսուցիչ և տեսուչ։

Աշխատությունները հիմնականում վերաբերվում են հայ ժողովրդի հին կենցաղին ու սովորույթներին։ Լուսաբանել է Հին Հայաստանում երդման առիթները, վայրերը, եղանակները և այլն, հետազոտել ուտեստները, վերլուծել Հայաստանի տարբեր դասերի օգտագործած ճաշատեսակները (այդ թվում նաև հոգևոր սնունդը)։ Ուսումնասիրել է Հին Հայաստանում կրթության, դաստիարակության զարգացումը։

Հեղինակել է մի շարք երկեր ինչպիսիք են ՝ Դաստիարակութիւնը հին հայոց քով, Պատմութիւն հին հայ տարազին, Կարեւոր խնդիրներ հայ եկեղեցւոյ պատմութենէն, Հայուհին պատմութեան առջև։

Հանգամանորեն ուսումնասիրել և վերլուծել է աշխարհիկ և եկեղեցական հանդերձների զարգացումը, որը բաժանվում է 11 շրջանի՝ Ուրարտուից մինչև XVII դար։ Անդրադարձել է պատմության մեջ հայ կնոջ խաղացած դերին, լուսաբանել նրա գործունեությունը տարբեր ոլորտներում։