Ինչո՞ւ Այվազովսկին որոշեց փոխել ազգանունը

XIX դարի հայտնի ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկին ծնվել է Թեոդոսիայում, սննկացած հայ վաճառականի ընտանիքում։ Հայրը` Կոնստանտինը (Գևորգ), Թեոդոսիա է տեղափոխվել Գալիցիայից, ուր XVIII դարում տեղափոխվել էին Արևմտյան Հայաստանից։ Նա վեց լեզվի էր տիրապետում։

Նկարչի ընտանիքը հաշվառվել է փաստաթղթերում որպես Գայվազյաններ` լեհական ձևով։ Իվան Գայվազովսկին փոքրուց նկարչի տաղանդ է դրսևորում։ Թեոդոսիայի տների պատերին նա տարբեր պատկերներ է նկարում, որոնցում, անպայման, պատկերում է ծովը։ Այն ժամանակ Թեոդոսիայի քաղաքապետ էր Ալեքսանդր Կազանչեևը։ Մի անգամ քաղաքով զբոսնելիս` նա պատանու է տեսում, որն ածուխով նկարում է պատերին։

Կազանչեևը միանգամից փոքր տղայի մեջ մեծ տաղանդ տեսավ։ Այն ժամանակվանից նա աջակցում էր Հովհաննեսին, քանի որ սննկացած վաճառականի ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։ Կազանչեևը ճիշտ հաշվարկ արեց, արվեստի ակադեմիան Այվազովսկին ոսկե մեդալով ավարտեց։ Ռուսաստանի կայսրը նրան պալատ է հրավիրում ու մի շարք կտավներ պատվիրում։

1840 թվականին, երկար տարիներ մտորելուց հետո Իվանն ու նրա ավագ եղբայր Գաբրիելը որոշեցին իրենց ազգանունը Այվազովսկի փոխել։ Նրանք որոշեցին իրենց ազգանունն ավելի բարեհունչ դարձնել և գրել այն ռուսերեն՝ Այվազովսկի, իսկ հայերեն՝ Այվազյան։

Որոշումը կայացվել է Իտալիայում, Մխիթարյան միաբանությունում` սուրբ Ղազարոսի կղզու վրա։«Այվազովսկին իր նամակներում բազմիցս հիշատակել է, որ սխալ է համարում իր ազգանվան «Գայվազովսկի» գրելաձևը»,– ասաց Խաչատրյանը։

Հայկական թեմատիկային նվիրված կտավներն Այվազյանը մակագրում էր որպես Այվազյան, բոլոր մյուս կտավները նա մակագրում էր որպես Այվազովսկի։

Կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն ուղղված նամակներում ծովանկարիչը գրում է, որ ծառայում է հայ ժողովրդին և իրեն առաջին հերթին հայ է համարում։