Ինչպե՞ս «ոսկու շուկայի» վարպետները բացահայտեցին հայ հետախույզին

Մի հետաքրքիր պատմություն ենք ձեզ ներկայացնում հայ անվանի, լեգենդար հետախույզի մասին։ Այն պատմել է  Վարդանյան ամուսինների բարեկամներից մեկը։

Գևորգ Վարդանյանը մի անգամ Երևանում «ոսկու շուկա» է գնացել, որպեսզի վարպետները վերանորոգեն Գոհարի զարդի կողպեքը։ Երբ նա դիմել է վարպետներից մեկին, վերջինս ճանաչել է հետախույզին ու սկսել է բղավել. «Վայ, մարդիկ, սա այն հերոսն է, որին ցույց էին տալիս հեռուստացույցով։ Նա հետախույզ է»։ Հետո ոսկերիչն ասել է, որ առանց գումար վերցնելու էլ ինչ պետք է, կանի։

Նշենք, որ հետախույզները գաղտնի կյանք էին վարում և փորձում էին այնպես անել, որ ինրենց չճանաչեն, բայց Հայաստանում դա անհնար էր, ինչպես ինքւ հետախույզն է ասում ամբողջ աշխարհում հայկական տեղեկատվական կապը շատ ուժեղ է և եթե պատահաբար դու հայի հանդիպես, ապա տաս րոպե հետո նա կիմանա քո մասին ամեն ինչ, թե ով ես, որտեղից, ովքեր են բարեկամներդ ու վերջում էլկպարզվի, որ դուք հեռու ազգական եք։

Վերջին տարիներին նրանց հաճախ էին ճանաչում, խնդրում էին լուսանկարվել հետները։