Ծաղրածուներ, ներկայացումներ և տաքացվող հատակ. ինչպիսին էին արքունական բաղնիքները հին Հայաստանում

Հին Հայաստանում արքունական բաղնիքները հայտնի էին նրանով, որ արդեն ունեին տաքացվող հատակ՝ այսինքն, հիպոկաուստ համակարգ, որը ընդօրինակել էին հունահռոմեական ժամանակաշրջանի ոճի բաղնիքներից: Այդպիսի օրինակ են Գառնու տաճարի մոտ հայտաբերված արքայական բաղնիքի ավերակները:

er

Ավելի ուշագրավ փաստ է այն, որ բաղնիքները փագավորների համար հանդիսանում էին ոչ միայն լոգանք ընդունելու տեղեր, այլ նաև շփվելու, հաճելի ժամանակ անցկացնելու միջոց, և նրանք հաճախ մի ամբողջ օր այնտեղ էին մասնակցում: Ամբերդի բաղնիքի ավերակներից նույնիսկ հայտնաբերվել է մահացած մարդու ոսկորներ, ըստ երևույթին նա եղել է բաղնիքի ծաղրածուն, քանի որ միջնադարում արքունական բաղնիքներում կազմակերպվում էին ներկայացումներ ծաղրածուների կողմից: Հետաքրքրական է այն, որ երբ հայտնաբերել այս մարդու դեմքը, նրա ծնոտի որոշ ոսկորներ բացակայել են: Հավանաբար այն ժամանակ խեղում էին ծաղրածուների դեմքերը, որպեսզի նրանք միշտ ժպտացող դեմքի արտահայտություն ունենային: