Եղիշե Չարենցի՝ ուտելու մշակույթը

Հետաքրքրական է Եղիշե Չարենցի վերաբերմունքը սնունդին: Չնայած, որ նա սիրում էր ոչ այնքան արտասովոր բաներ, ուտում էր իշխան ձուկ, ճուտով քաշովի, մալաչա տանձ, ամռանը ջրի փոխարեն նախընտրում էր սառը ձմերուկ, խմում էր կոնյակ փոքր ումպերով, մի խոսքով, չնայած, որ Չարենցն իսկական գուրման էր, նա այնուամենայնիվ քչակեր էր:

mshakuyte

Իսկ քչակեր լինելը չէր խանգարում, որ անգամ նեղ օրերին Չարենցը շռայլորեն ծախսեր սննդի վրա: Նա երբեք չէր գնում ուտելիքը գրամներով, միշտ ամեն ինչից առնում էր մեծ քանակությամբ: Ձմերուկ գնելիս, ընտրում էր ամենամեծը, իսկ ճաշարանում պատվիրում էր բազմապիսի խորտիկներ, չնայած, որ ուտում էր շատ քիչ: Իսկ խմիչքը միշտ գնում էր մի քանի տեսակի: