Գեղարքունիքի գործող եկեղեցիներից մեկը, որը կառուցվել է մոտ 9-րդ դարում․ եղե՞լ եք Վանեվանի վանքում

Վանեվանի վանական համալիրը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի արևելյան ծայրամասում։

Վանքը հիմնադրվել է վաղ միջնադարում՝ 9-11-րդ դարերում։ Ըստ շինարարական արձանագրության, համալիրի գլխավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 903 թվականին, հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։
Համալիրը բաղկացած է գլխավոր` գմբեթավոր եկեղեցուց, որը կոչվում է սբ. Գրիգոր, նրանից հարավ գտնվող թաղածածկ եկեղեցուց և այս երկուսի միջև տեղավորված գավթից: Գլխավոր եկեղեցին կառուցված է բազալտից, իսկ կամարները և գմբեթը՝ տուֆից։ Վանքն ունի ներքուստ քառախորան, արևելքում զույգ ավանդատներով հորինվածք։ Պատին փորագրված արձանագրության տեղեկությամբ վանքում հաստատված վանական միաբանությանը սպարապետը չորս գյուղ ու ջրաղացներ է նվիրվել։

914 թվականին Վանեվանում է թաղվել արաբական արշավանքի արդյունքում զոհված հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին։ 980-ական թվականներին վանքը նորոգել և գավիթ է կառուցել Աշոտ Գ Ողորմածի որդին՝ ապագա Գագիկ Ա Բագրատունի թագավորը։

Սակայն 16-րդ դարում թուրքական ցեղերի արշավանքների այդյունքում գյուղը դատարկվել է , գյուղի հետ միասին լքվել է նաև վանքային համալիրը։ Վանքային համալրը կրկին սկսել է գործել 19-րդ դարի երկրորդ կեսից։