Թիֆլիսցիներն ասում են, որ այս ՀԱՅԻ կառուցած տունը համարվում է Թիֆլիսի սիմվոլներից մեկը. գիտե՞ք՝ ով է այս ՀԱՅԸ և ում պատվին
Տունը կառուցել է հայ բարերար և գործարար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը, ով ծնվել է Թիֆլիսում 1847 թվականին։ Մելիք-Ազարյանցը ժամանակի ամենահարուստ ու ամենաազդեցիկ հայերից մեկն է եղել ԹԻֆլիսում։Վրացական աղբյուրների համաձայն՝ նա Բաքվում նավթահանքեր է ունեցել։ Այլ տեղեկությունների համաձայն նա պղնձի հանքավայրեր ու քարե ջրաղացներ էլ է ունեցել։
1896 թ-ին Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը կառուցում է ամենամեծ պղնձամոլիբդենային գործարանը և այն անվանում «Սյունիք»:
Հարստանալուց հետո մեծահարուստ հայը որոշել է ընտանիք կազմել և ամուսնացել է Թագուհի Հովսեփյանի հետ։ Նրանք ունեցել են 2 դուստր, որոնք մեկը մյուսից գեղեցիկ ենեղել: Իրենց ավագ դստերը ևս Թագուհի են անվանակոչել, իսկ մեկ տարի անց ծնվել է երկրորդ աղջիկը՝ Սոֆյան։ 22 տարեկան էր ավագ դուստրը, երբ ծանր հիվանդության պատճառով հեռացավ կյանքից: Հայրը երկար ժամանակ սգացել է աղջկա մահը և մի քանի տարի հետո կառուցել է Եկամտային տուն և նվիրել կյանքից հեռացած աղջկան։ Այդ ժամանակների համար յուրահատուկ համալիրի շինարարությունը տևել է երեք տարի և ավարտվել 1915 թվականին:
Հսկայական տարածք զբաղեցնող շենքն ունի 4-5 հարկ, մի քանի մուտքեր, շքեղ պատուհաններ։ Ճակատային մասը զարդարված է մարդակերպ քանդակներով ու զարդանախշերով։ Մինչ 1953 թվականն այն քաղաքի ամենաբարձր ճարտարապետական կառույցն է եղել։ Այդ հսկայածավալ կառուցը նաև ստորգետնյա հարկեր ունի, ասում են` 4-5 հարկ էլ ներքևում է թաքնված։ 1990-ականներին ստորգետնյա առաջին ու երկրորդ հարկերում սրճարաններ ու բարեր են գործել, այժմ էլ ներքին 2 հարկերը կան:



Բոլշևիկների իշխանության գալուց կարճ ժամանակ առաջ Մելիք-Ազարյանցը կնոջն ու ծնողներին ուղարկում է Ֆրանսիա, իսկ ինքը մնում Թիֆլիսում` սպասելով իր Եկամտաբեր տան ապագա գնորդուհուն, որը պետք է ժամաներ Ֆրանսիայից։ Բայց վերջինս, տեսնելով Վրաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, տունը գնելու մտքից հետ է կանգնում։ Մելիք-Ազարյանցը մնում է Թիֆլիսում։ Երբ նրա տունն ու ունեցվածքը ազգայնացրել են, նրան մի փոքրիկ տարածք են հատկացրել տան նկուղային հատվածում, և երբեմնի հզոր ու հարուստ վաճառականը 1923 թվականին մահացել է աղքատության մեջ։ Նրան հողին են հանձնել ընկերները: