Պուտինը խոսել է 90-ականների Ռուսաստանի կառավարության հայ հետախույզների ծավալած գործունեության մասին
Տարբեր երկրներում ծավալված հետախուզական խմբերից թերևս ամենապրոֆեսիոնալը եղել է ռուսական հետախուզական ծառայությունը։ Երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 1990-ականների կեսերին ՌԴ կառավարությունում աշխատել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) աշխատակիցներ։ Պուտինի խոսքով՝ իրենք այդ տարիներին տեղյակ չեն եղել սրա մասին։ Ռուսական կողմը ենթադրում է, որ այդ հետախույզների մեջ եղել են նաև հայեր, ովքեր հեշտությամբ ներթափանցել են խորհրդարան ու ծավալել կոնկրետ գործողություններ։

«2000-ականների սկզբին ես արդեն պարզել էի բոլորին, բայց 1990-ականների կեսերին, ինչպես պարզվել է ավելի ուշ, ԱՄՆ ԿՀՎ-ի աշխատակիցները ծառայում էին որպես Ռուսաստանի կառավարության խորհրդականներ և պաշտոնական աշխատակիցներ»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Միևնույն ժամանակ, ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցները տարբեր խորհուրդներ են տվել, ինչպես նաև մասնակցել պետության կառավարմանը, մանրամասնել է Պուտինը։