Հայաստանի պատմական անունները

Հայաստանի մասին ամենավաղ գրառումները հաստատում են նրա գոյության մասին դեռևս մ.թ.ա. 6–րդ դարում։ Դարեհ 1  թագավորի հրամանով արված եռալեզու Բեհիսթունյան արձանագրությունը հիշատակում է Ուրարտուն բաբելոներեն, Արմինա ` պարսկերեն և Հարմինույա` էլամերեն ։ Հունարենով Հայերը հիշատակվում են մոտավորապես նույն ժամանակներում նշանավոր պատմագիր Հեկաթեոս Միլեթացու  և պատմահայր Հերոդոտոսի կողմից։ Քսենոֆոնը նկարագրում է հայկական գյուղի կյանքի բազմաթիվ կողմերը և հայերի հյուրընկալությունը:

Հայերն իրենց «հայ» ինքնանվանումը, ինչպես նաև սեփական երկրի անվանումը «Հայք», «Հայաստան» վերցրել են Հայասայից, որտեղ հիմնական արմատը «հայ»–ն է, իսկ «սա»–ն խեթական վերջածանց է, որը մատնանշում է երկիրը ու համընկնում է հայերենի «ստան» վերջածանցին։ Այսինքն՝ Հայասա նշանակում է հայերի երկիրՀայաստան։