Ինչու՞ էին լեգենդար հետախույզները արտասահմանում խուսափում հայերի հետ հանդիպումներից

Վարդանյան ամուսիններն իսկապես քայլող լեգենդներ էին ։ 30 տարի, անլեգալ աշխատանք և ոչ մի բացահայտում։ Իրոք որ շլացուցիչ է։

Ի դեպ, արտասահմանում նրանք աշխատել են խուսափել հայերի հետ հաճախակի շփումներից։ Գևորգ Վարդանյանը կատակում էր. «Ինձ աշխարհի ամենաուժեղ հետախուզությունները չկարողացան բացահայտել, սակայն բավական էր ծանոթանալ մի հայի հետ, և արդեն տասը րոպե անց նա կիմանար, թե դու ով ես, որտեղից, ովքեր են բարեկամներդ… Եվ այդ ժամանակ դու կբացահայտվես, քանի որ հայկական համաշխարհային տեղեկատվական ցանցն ամենակարող է»։

60-ականերին Վարդանյաններն աշխատում էին Հնդկաստանում, որտեղ հյուրախաղերի է մեկնում խորհրդային օպերային երգիչ Պավել Լիսիցյանը։ Տեղի հայերը նրա համար ընդունելություն են կազմակերպում և հրավիրում նաև Վարդանյան ամուսիններին։ Բնականաբար, ոչ ոք չի իմանում, թե ովքեր են նրանք իրականում։ Գոհար Լևոնովնայի մանյակը հայտնվում է Լիսիցյանի ուշադրության կենտրոնում, և նա իր մտերիմներից մեկին ռուսերեն ասում է, որ կցանկանար իր կնոջն էլ նման մանյակ նվիրել։

Գոհար Լևոնովնան խոստովանում էր, որ դա իր կյանքի բարդ պահերից էր, քանի որ շատ էր ցանկանում հանել մանյակն ու նվիրել երգչի կնոջը։ Բայց նման բան չէր կարող անել, որովհետև կհասկանային, որ ինքը ռուսերեն գիտի։