Որտեղի՞ց է եկել հարսանիքի ժամանակ ափսե կոտրելու հայկական ավանդույթն․ ի՞նչ է այն նշանակում իրականում

Հայկական ավանդական հարսանիքը իր մեջ ներառում է մի քանի շատ կարոևոր դետալներ, որոնք փոխանցվել են նաև նոր սերնդին։ Հայկական ավանդական հարսանիքներում ամենից կարևոր պահը եղել է հարս ու փեսայի ընտանիքների խնամախոսությունը։

Հնում երիտասարդներն ավելի վաղ տարիքում են ամուսնացել։ Խնամախոսության առաքելությունը դրվել է փեսացուի ծնողների վրա, իսկ հավանած աղջկա հորից նրա ձեռքը խնդրել են բացառապես երեկոյան ժամերին։

harsaniq

Լավաշին հատուկ ուշադրություն է դարձվել, քանի որ այն խորհրդանշել է պտղաբերություն։ Հարսանիքի օրը ապագա սկեսուրը, դիմավորելով նորապսակներին, նրանց ուսերին լավաշ է փռել` մաղթելով պտղաբերություն և գդալով մեղր հյուրասիրել, որպեսզի նրանց կյանքը մեղրի նման քաղցր լինի։

Հարսանեկան արարողությունից առաջ ընդունված էր ստուգել փեսացուի ուժը՝ առաջարկելով նրան ձեռքի մի հարվածով կոտրել կավե սափորը։

«Համարվել է, որ այդպես փեսացուն ոչ միայն ապացուցում է, որ պատրաստ է ամուսնանալ, այլ նաև վանում է չար ոգիներին»

Հարսնացուն նույնպես պետք է նոր  տան շեմին կոտրեր ափսե՝ չար աչքից պաշտպանվելու և չար ոգիներին քշելու համար։ Ի դեպ, այս ավանդույթը գործում է նաև մեր օրերում։