Հենց նա է եղել առաջին զոհված հայ հետախույզը. ճանաչենք «Կայծակ Վաղո» մականունով հայ հերոսին

Առաջին զոհված հայ հետախույզը Արցախյան ազատամարտի մասնակից Վաղինակ Համլետի Զաքարյանն է, ով հայտնի է Կայծակ Վաղո մականունով:

Վաղինակը ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում։ Սովորել է տեղի №49 դպրոցում։ Ավարտել է №24 ուսումնարանը։ 1986-1988 թվականներին ծառայել է Դոնի Ռոստովում։

1988 թվականից, անդամագրվել է Երկրապահ կամավորների հատուկ ջոկատին և մեկնել Ղարաբաղ։

Մարտական առաջին գործողությունները ծավալել է Երասխավանում, այնուհետև՝ Իջևանում, Նոյեմբերյանում, Շամշադինում, Կոռնիձորում, Գորիսում։

Քանի որ իրեն վերապահված հանձնարարությունները հերոսը արագ էր կատարում, ընկերները նրան «Կայծակ Վաղո» մականունն էին տվել:

Հերոս Վաղինակ Զաքարյանը հանուն հայրենիքի զոհվեց  1990 թվականի նոյեմբերի 21-ին Բերդաձորի Հինշեն գյուղում: Հերոսը հրազենային 72 գնդակից վիրավորում էր ստացել: