Մխիթարյանի տրանսֆերի բանակցությունների ընթացքում լուրջ միջադեպ է տեղի ունեցել ակումբների գործակալների միջև

Ֆուտբոլիստների համար բանակցություններ վարելը հավատացեք այնքան էլ հեշտ գործ չէ։ Երբեմն ֆուտբոլային ակումբների տնօրենները այս հարցում այնքան էմոցիոնալ են դառնում, որ չեն կարողանում կառավարել իրենց հույզերը։ Հենրիկ Մխիթարյանի Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու ընթացքի մասին մի հետաքրքիր դրվագ է պատմել նրա գործակալը։

heno

 «Ես իմ կյանքում շատ սխալներ եմ թույլ տվել։ Ես հեռու եմ կատարյալ համարվելուց։ Երբ խոսքն իմ հաճախորդների (ֆուտբոլիստների) մասին է, ես կարող եմ շատ հեռուն գնալ։ Չենք զարմանում այս երևույթի վրա, որովհետև, երբ խոսքը գնում է ֆուտբոլի մասին, այստեղ ոչ միայն մարզիչներն են դառնում շատ բռնկուն, այլ ֆաները նույնպես։

heno

Հիշում եմ` Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված բանակցությունների ժամանակ Հանս Յոախիմ-Վացկեի (խմբ․- «Բորուսիայի» գործադիր տնօրեն) աշխատասենյակում ինչպես ջարդեցի աթոռը»,- պատմել է Ռայոլան։ Պատճառը եղել է գումարի չափի հետ կապված խնդիրը, կողմերը տրանսվերի շուրջ անհամաձայնություն են ունեցել ու չեն կարողացել մի որոշ ընթացք իրար հասկանալ ու ընդհանուր հայտարարի գալ։