Ի՞նչ է գրված Զվարթնոցի հայտնի սեպագիր արձանագրության մեջ
Զվարթնոցի տաճարի ավերակների մոտ գտնվելիս, կարելի է տեսնել մի ուրարտական սեպագիր արձանագրություն, սակայն այս մեկը կապ չունի Արգիշտի Ա թագավորի հետ: Այս արձանագրությունը նույն ուրարտական արքայատոհմի մեկ այլ արքայի՝ Ռուսա Բ-ի կողմից գրված սեպագիր արձանագրություն է, որում նա խոսում է այն մասին, որ ջրանցք է կառուցել:

Ջրանցքը Ռուսա Բ-ն անցկացրել է Հրազդան գետից, իսկ գրության մեջ պատմում է այդ առթիվ աստվածներին մատուցած զոհերի մասին: Ստորև կգտնեք հայտնի արձանագրության տեսքտի բովանդակությունը: Խալդե տիրոջը այս
կոթողը Ռուսա
Արգիշթորդին գրեց,
Խալդյան զորությամբ
Ռուսա Արգիշթորդին
Ասում է. Կուարլինե դաշտի
հողը «շուլե» էր,
Ոչ մի բան այնտեղ չկար։
Հենց որ Խալդեն կարգադրեց,
ես այս խաղողուտը հիմնեցի,
արտ ցորենի, անտառ նոր այնտեղ հիմնեցի,
քաղաք նոր այնտեղ կառուցեցի։
Մի ջրանցք Իլդարունիա գետից
անցկացրի` «Ումեշե» անունով,
սույն Ռուսայան դաշտին
Երբ ջրանցքը փորեն, մեկ ուլ թող
Խալդեին ողջակիզեն,
մեկ ոչխար Խալդեին թող զոհաբերեն,
մեկ ոչխար` Թեյշեբային, մեկ ոչխար` Շիվինեին, մեկ «շեխադե»` Անիկուին։
Ռուսա Արգիշթորդու կողմից, որը
Արքա է հզոր, արքա մեծ
արքայության Աշխարհիս։
Արքա Վանեցոց
Արքա արքայոց և արքա
Տոսպ [Տոշպա] քաղաքին։
Արգիշթորդի Ռուսան
ասում է. Ով որ այս արձանագրությունը
փչացնի, ով փշրի,
հողում թաղի, ով ջուրը գցի,
ով տեղից իր շարժի,
ով արևի առջևից
առանձնացնի կամ ասի «ոչնչացրու»,
ով ուրիշին ասի.
«Ես կատարեցի», ով որ
Անունս ջնջի և իր անունը
գրի, — լինի նա
Վանեցի, լինի Լուլուրեցի [թշնամի],թող որ Խալդե, Թեյշեբա,
Շիվինե աստվածները չխնայեն,
Թե անունը, թե սերունդը
երկրի վրա չթողնեն։