« Առաջին անգամ կյանքում ես ընկա այնպիսի վիճակի մեջ, որ այդ ամենը տեսնում էի նաև երազում» : Ի՞նչ վերաբերմունք ուներ Հեմինգուեյը հայերի հանդեպ

Առաջին աշխարհամարտի տարիներին 29-ամյա Հեիմնգուեյը որպես լրագրող անձամբ է ականատես եղել թուրքերի վայրագություններին: Պատմվածքը գրելու ընթացքում սկսում է ծանոթանալ Թուրքիայի կատարած հանցագործությունների տարբեր փաստերին` բախվելով նաև Հայոց ցեղասպանության արխիվներին:

Ցեղասպանության մասին նյութերն այնպես են ազդում նրա վրա, որ գրողն ընկնում է ծանր հոգեկան վիճակի մեջ: Իր այդ տանջալից ապրումների մասին Հեմինգուեյը գրում է. <<Առաջին անգամ կյանքում ես ընկա այնպիսի վիճակի մեջ, որ այդ ամենը տեսնում էի նաև երազում: Մորթված հղի կանայք և նորածին երեխաներն իրար ձեռք բռնած ինձ այցի էին գալիս գիշերով>>…

Լայն հանրությանն ավելի հայտնի են ազգությամբ հայ խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի և մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ Հեմինգուեյի հանդիպումները: Համերգային շրջագայությամբ Կուբայում գտնվող Արամ Խաչատրյանին տիկնոջ հետ սիրով իր տուն է հրավիրում Հեմինգուեյը, հյուրասիրության ընթացքում խոստովանելով, որ ինքն ու կինը նրա երաժշտության մեծ երկրպագուն են: Իսկ հետո ցույց է տալիս երաժշտական իր հավաքածուում պահվող խաչատրյանական երաժշտության շուրջ երկու տասնյակի հասնող ձայներիզները: Խաչատրյանի արվեստի հանդեպ իր սիրո մասին Հեմինգուեյը խոստովանում է նաև Միկոյանի և նրա որդու հետ հանդիպման ժամանակ:

Ի դեպ, Խաչատրյանը  չէր մոռացել Հեմինգուեյին նվիրել նաև հայկական կոնյակ՝ հատուկ շեշտելով, որ այն Երևանից է…