Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քաարդաշյանը ինչու՞ չի կարողանում ազատվել ամուսնու ազգանունից

Դատարանը արդեն մեկ ամսից ավել  է, քննում է Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության հարցը։ Ամբողջ խնդիրը այն է, որ Քիմի ամուսինը չի տալիս բաժանության համաձայնություն։ Չնայած հարցը ստանալու է իր վերջնական լուծումը, բայց Քիմը այս պահին չի կարողանում ազատվել ամուսնու ազգանունից։

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պաշտոնապես ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։ Նրանց խոսքով՝ նա ցանկանում է որքան հնարավոր է շուտ ազատվել ամուսնու ազգանունից։

kim

Բացված գործը փոքր է՝ դատավորը պետք է ստորագրի փաստաթղթերը, և Քարդաշյանը կդառնա ազատ կին։

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հերթական անգամ խնդրել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին վերադառնալ իր մոտ։ Հաղորդում է The Independent-ը:

Քարդաշյանին վերադարձնելու ցանկության մասին նա հայտարարել է Դրեյքի հետ համատեղ բարեգործական համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Հիփ-հոփ արտիստը երգել է Runaway երգը և երկու անգամ կրկնել տողերը. «Ինձ պետք է, որ դու ինձ մոտ վազես հենց հիմա»: Ապա ավելացրել. «Ավելի կոնկրետ՝ Քիմբերլի»։ Հանդիսատեսը նրա խոսքերին արձագանքել է բղավոցներով։

Ավելի վաղ Լոս Անջելեսի եկեղեցիներից մեկում պատարագի ժամանակ երաժիշտն արդեն խոսել էր Քարդաշյանների հետ հաշտություն կնքելու ցանկության մասին։