Այվազովսկու աշխատանքը ամենաթանկ կտավների շարքում է
Հովհաննես Այվազովսկու «Կոստանդնուպոլիսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը» կտավը ճանաչվել է վերջին հինգ տարվա ամենաթանկ նկարներից մեկը։
Այն աշխարհահռչակ ծովանկարիչը նկարել է 1856թ-ին և The Art Newspaper հրատարակության վարկածով ներառվել է ռուս նկարիչների ամենաթանկ նկարների տասնյակում։

Հրատարակությունը ներկայացրել է ռուս գեղանկարիչների կտավները, որոնք առավել բարձր գնով վաճառվել են աճուրդներում 2012-2016թթ-ի ։ Այվազովսկու կտավը 2012թ-ի ապրիլի 24-ին Sothebys աճուրդում վաճառվել է 5,2 միլիոն դոլարով։ Ամենաթանկ նկարը եղել է Վասիլի Կանդինսկու «Չկորացողը և կորացածը», որը վաճառվել է 23 միլիոն դոլարով։

Հիշեցնենք, որ Այվազովսկին բազմիցս նշել է, որ առաջին հերթին իրեն հայ է համարում, իսկ հետո նոր ռուս։ Ճիշտ է նրա կյանքը անցել է Ռուսաստանում, բայց նրա երկներով հայկական արյուն է հոսում և նա իրեն զտարյուն հայ է համարում։