Լեհաստանի լավագույն երիտասարդ նկարիչը ՀԱՅ Է. ո՞վ է նա և ի՞նչ աշխատանքներ ունի (տե՛ս այստեղ)

Մի քանի հազարամյակների ընթացքում մեր նախնիները ճանապարհորդել են տարբեր կայսրությունների, թագավորությունների և ազգերի միջով՝ անջնջելի տպավորություն թողնելով այդ նոր հողերի վրա։ «Սփյուռքի» նման կենտրոններից մեկը Թրանսիլվանիա շրջանն էր, որտեղ հայկական ներկայությունն այնքան վառ էր, որ շրջանի քաղաքներից մեկը՝ Գեռլան (քաղաք Ռումինիայում) կոչվեց Արմենոպոլիս («հայկական քաղաք»)։ Հայաքաղաքը հիմնադրված է եղել հայ գաղթականների կողմից 16-րդ դարի սկզբին։

Անցյալ ամիս՝ նոյեմբերին, նշվում և մեծարվում էր հայ-հունգարացի-ֆրանսիացի լուսանկարիչ Բրասայի ժառանգությունը, ով ծնվել է Թրանսիլվանիայի մեկ այլ քաղաքում՝ Բրաշովում:

Այսօր ներկայացնում ենք մեկ այլ մեծ նկարչի, ում հայկական ծագումը հաճախ հայտնի չէ, չի քննարկվում կամ չի բարձրաձայնվում: Խոսքը լեհ-հայ նկարիչ և համալսարանի պրոֆեսոր Թեոդոր Աքսենտովիչի մասին է, ով ծնվել է նույն քաղաքում՝ Բրաշովում և մահացել 1938 թվականի օգոստոսի 26-ին:

Նա համարվում է Լեհական մոդեռնիզմի դարաշրջանի լավագույն երիտասարդ նկարիչը: Հետագայում նա դարձավ Վիեննայի գեղարվեստական շարժման սեցեսսիոնի հիմնադիրներից մեկը:

Աքսենտովիչը հայտնի է իր դիմանկարներով: Աքսենտովիչը վաստակել է բազմաթիվ պարգևներ իր ողջ կյանքի ընթացքում՝ սկսած Ավստրիայի կայսեր ասպետական կոչումից և վերջացրած ոսկե մեդալներով։ Այսօր նրա նկարները կարելի է գտնել Լեհաստանում գտնվող տարբեր պատկերասրահներում և թանգարաններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում տարբեր երկրներում:

Նա թողել է բազմաթիվ մեծարժեք կտավներ, որոնցից հիշատակության արժանի են «Սառա Բեռնարը Տոսկայի դերում», Վիկտոր Օստվսկու, Անրի Ֆունյեի, Դյուրանովսկու, Լվովի հայ արքեպիսկոպոս Իսահակ Իսահակովիչի և այլ դիմանկարներ։ Պատմա-կոմպոզիցիոն կտավներից են «Վյուզբուրգի գրավումը ֆրանսիացիների կողմից», «Սլավոնների առաջնորդի թաղումը» և այլն։ Հայկական թեմաներով գործերից են՝ «Հայաստանի մկրտությունը», «Հայ գաղթականները Լեհաստանում»։ Ունի նաև հայուհիների դիմանկարներ։