«Ինձ դաստիարակել է հայ տատիկս»․ եռակի չեմպիոն հայուհին, ում շնորհավորել է անձամբ Պուտինը

Մարիա Լասիցկենեն զբաղվում է թեթև ատլետկայով և հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո։ Վերջին շրջանում մարզիկը սկսել է մեծ հաջողություններ գրանցել։ Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող բարձրացատկի աշխարհի առաջնությունում նա տարել է իր երրորդ հաղթանակը՝ պատմության մեջ դառնալով տվյալ մարզաձևի առաջին եռակի չեմպիոնուհին:

Պարզվում է՝ Ռոսւաստանին այսպիսի մեծ հաջողություն բերած աղջիկը՝ Մարիան, կիսով չափ հայուհի է։ Նա ծնվել է 1993-ի հունվարի 14-ին Կաբարդա-Բալկարական Հանրապետությունում բնակվող ռուս-հայկական ընտանիքում:

«Մայրս հայուհի է: Ինձ  դաստիարակել է հայ տատիկս և միշտ ասել է, որ ընտանիքն ամենակարևորն է»,- Պատմել է չեմպիոնուհին՝ խոսելով ր ծագման, ընտանիքի ու իր համար կարևոր արժեքների մասին։

Թեթև ատլետիկայով նա սկսել է զբաղվել 10 տարեկանից։ Գենադի Գաբրիելյանը, ով այժմ էլ չափազանց հայտնի է մարզական աշխարհում, եղել է հայուհու մարզիչը սկզբնական շրջանից և նրա  մարզիչն է մնացել մինչ այսօր։ Եռակի հաղթանակն անտարբեր չի թողել նաև գալիս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտնին, ով նույնպես շնորհավորել է մարզուհուն՝ չափազանց ոևորված լինելով այս հաղթանակից։