Մեծատառով ՀԱՅ, ով իր կյանքը վտանգելով՝ փրկել է հրեաներին. ո՞վ է նա և ի՞նչ կոչում է շնորհվել նրան

Արա Երիցյանը, օգտագործելով «Նետ Խաչ» կուսակցության հետ իր կապերը, թույլտվություններ, լիցենզիաներ, կեղծ փաստաթղթեր և կնիքներ է ստացել, որպեսզի հրեաներին ուղարկի անվտանգ երկրներ՝ գերմանացիների կամ այլ ազգությունների ներկայացուցիչների անվան տակ, որոնց գերմանացիները չեզոք էին վերաբերվում։ Արա Երիցյանը սեփական գրպանից է հոգացել կլինիկայի պահպանման բոլոր ծախսերը։

1981թ. փետրվարի 26-ին Իսրայելի Հոլոքոստի զոհերի հիշատակի «Յադ վա-Շեմ» կենտրոնը Արա Երիցյանին ճանաչել է «Աշխարհի ժողովուրդների բարեպաշտը«:

Կոչումը շնորհվում է այն ոչ հրեաներին, որոնք Հոլոքոսթի տարիներին փրկել են հրեաներին՝ վտանգելով սեփական կյանքը։ Երիցյանը պատվավոր ցուցակում ընդգրկված ավելի քան 20 հայերից առաջինն էր։