Ո՞վ էր Հայկ Նահապետի հայրը

Ըստ Մովսես Խորենացու, հայերիս նախահայրը Հայկ նահապետն է: Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում չէր նշվում, թե ումից է սերում Հայկը: Սակայն կա մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մեզ հասած մի շումերաաքքադական արձանագրություն, որում նշվում է, որ Հայկր հայրը Այ-ն է: Այը համարվում էր տիեզերական ջրերի և իմաստության աստվածը, և նրա թիկունքից են բխել Տիգրիս և Եփրատ գետերը:

Ըստ Խորենացու՝ Հայկը Նոյի որդիներից Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է: Հենց սրանից է բխում այն, որ միջնադարյան պատմական աղբյուրներում Հայաստանն անվանվում է ՙՙԹորգոմա տուն՚՚, իսկ հայերը՝ ՙՙթորգոմա ազգ՚՚: