Ի՞նչ էր խորհրդանշում Տիգրան Մեծի մատանու վրա պատկերված կենդանին

Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի գահաժառանգ որդին: Մ. թ. ա. 113–112 թթ-ի հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն զիջել է «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում: 

tigran

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատներ։ Տիգրան Մեծ արքայի խորհրդանշական զարդի մասին ամենից շատն  է խոսվել։ Արքան իր մատին կրել է հովազի պատկերով մատանի։ Այն պատահական չի ընտրել արքան, քանի որ այս կենդանին ունի մի շարք առանձնահատկություններ, որ չուննե մնացած կենդանիները։ Մասնավորապես այն ուժեղ և ճարպիկ կենդանի է ու որսի վրա հարձակվում է գաղտագողի դարանակալելով։