Թշնամու ձեռքը չընկնելու համար՝ հրամանատարը պատրաստ էր կրակել այս ՀԱՅՈՒՀՈՒ վրա. ու՞մ մասին է խոսքը

Հայուհին Արցախյան պատերազմի տարիներին բուժքույր աշխատած, նաեւ մարտական գործողություններին մասնակցած 67-ամյա Աղավնի Աղասու Սահակյանը, ով ծնվել է 1948 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում:

Հայուհին մասնակցել է ԼՂՀ Շուշիի, Մարտակերտի, Աղդամի, Ստեփանակերտի (Կրկժան) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին և մեծ թվով զինվորների կյանք փրկել: Կատարած աշխատանքի համար պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Աղավնի Սահակյանը պատերազմից հիշում է՝

Ես ու մեր մարտական ընկերներից մեկը գնացինք մի գյուղ, բայց մեր մնացած ընկերներն այդտեղ չէին, վերեւի մասում էին, մենք էլ կապ չունեինք, որ կապվեինք։ Հասնում էինք մի տան, որտեղ 13 թուրք մեզ տեսել էին եւ սպասում էին, որ մեզ բռնեն։ Մեր ընկերներն էլ վերեւից նրանց էին տեսել։ Մեր հրամանատարը՝ 26-ի Յուրան (Յուրա Հովհաննիսյան) գոռում է՝ շուտ հետ վերադարձեք, ոչ մի քայլ առաջ։ Մենք ուրախացանք, որ մեր ընկերներին գտանք, բայց դու մի ասա, իրենք տեսել են թուրքերին, եւ Յուրան պատրաստվել է, որ եթե մենք իրենց չհասկանանք, ինքը կրակելու էր իմ վրա, որ ես չընկնեմ թուրքերի ձեռքը:

Հետո նրան իր մոտ է կանչել հրամանատարը և ասել՝

Աղջիկ ջան, դու հասկանո՞ւմ էիր՝ ինչ էիք անելու, ես մարդասպան էի դառնալու, ես քեզ սպանելու էի։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդն ինչ ներքին ուժ պիտի ունենա, որպես հայ տղամարդ, որ այդ քայլին դիմի, ու նա կաներ դա: