Խնդրակատար սուրբ Ստեփանոս Նախավկայի վանք․ ծանոթանանք այս վանքի պատմության հետ

Հայկական Խնդրակատար սուրբ Ստեփանոս Նախավկա վանական համալիրը կառուցվել է 10-11-րդ դարերում։ Այժմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանի Աստապատ գյուղում, Նախիջևանի և Ղարադաղի լեռների կիրճում, Արաքս գետի ձախ ափին։

Հայկական վանական համալիրը հայտնի է եղել մի քնաի անուններով։ Վանքը կոչվել է Աստապատ, քանի որ գտնվում էր համանուն գյուղի մոտ։ Հաջորդ անվանումը եղել է Կարմիրը։ Վանքը այսպես էր կոչվում պարիսպների և նրանց կից շինությունների կարմիր քարով կառուցված լինելու պատճառով։ Մեկ այլ ավանդապատման համաձայն՝ Ավարայրի ծակատամարտում վիրավորված զինվորներին բերում էին այստեղ և նրանց թափված արյունից քարերը կարմիր երանգ էին ստանում։

Վանքը հայտնի է եղել նաև Քարատակ անվանումով՝ ժայռերի վրա գտնվելու պատճառով։ Իսկ Խնդրակատար սուրբ Ստեփանոս Նախավկա է կոչվել , որը պայմանավորված էր ժողովրդի հավատքով, քանի որ վանքում բարձրացված խնդիրները կատարվում էին։

Աստապատի վանքը հիմնադրվել է դեռ վաղ միջնադարում, որովհետև արդեն 976 թվականին այն հիշվում է Խաչիկ Ա. կաթողիկոսի կոնդակի մեջ և նույն թվականի խաչքար էր կանգնեցված եկեղեցու դռան աջ կողմում։

Շահ Աբբասի ասպատակություններից վանքը ավերվել էր, որի պատճառով 17-րդ դարում այն մի քանի անգամ վերակառուցվել է։ 17 դարի կեսերին վանքը հիմնովին վերակառուցել էր Աստապատի Հակոբ վարդապետը, որը 1673 թվականին թաղվում է եկեղեցու հարավային կողմում։ 19-րդ դարի սկզբին պարսից թագաժառանգ Աբբաս Միրզան քանդում է արևելյան պարիսպը լրիվ և հարավայինը՝ մինչև դարպասը ու քարերն օգտագործում իր կառուցած Աբասապատ ամրոցի կառուցման համար։

Համալիրը պարսպով բաժանվել Էր երկու մասի, որոնցից արևմտյանում գտնվում էին պաշտամունքային և բնակելի կառուցվածքները, իսկ արևելյանում՝ գոմը, մթերանոցները, կոմունալ մյուս շենքերը։