Խոշաբի հայկական բերդի վրա ծածանվում է թուրքական դրոշը․ այս բերդի պատմությունը թուրքերը նույնպես փորձում են փոխել․ որտե՞ղ է այն գտնվում
Խոշաբ բերդը գտնվում է Արևմտյան Հայաստանում։ Խոշաբի բերդը կառուցվել է Վանա լճի հարավ-արևելքում 13-րդ դարում։ Բերդն իր անունն ստացել է Խոշաբ գետի անունից, իսկ XIII դարի արաբ մատենագիր Յակուտը Խոշաբը հիշում է «Խավշաբ» տարբերակով ։
Վանի թագավորության ժամանակներից այս վայրը գտնվում էր Վանից Իրան տանող ճանապարհին, ուստի այս բերդի նշանակությունը մեծ էր։ Խոշափ գետի հյուսիսում գտնվող բերդն օգտագործվել է Բյուզանդիայի, Վասպուրականի թագավորության, Աբբասների, Սելջուկների, Իլխանիների, Կարակոյունլուների, Ակկոյունլուների և Սեֆյանների կողմից։

Ըստ լեգենդի՝ այս ամրոցը ստեղծող ճարտարապետի ձեռքերը կտրվել են, որպեսզի նա նման գեղեցիկ բերդեր չկառուցի։ Ուստի ասում են, որ Խոշափի ամրոցը տարածաշրջանի մարգարիտն է, քանի որ նման ամրոց չկա։
Մինչև 1850-ական թվականները Խոշաբ բերդաքաղաքն ունեցել է մոտ 1500 ընտանիք, որից 1000-ը հայ են եղել ։ Իսկ մինչև 1847 թվականը այդտեղ ապրում էին նաև քուրդ կիսանկախ բեկեր, սակայն հենց այդ նույն տարին թուրքական կառավարությունը, գրավելով բերդը՝ վերացրեց նրանց կիսանկախ վիճակը։

Խոշաբում կար նաև երկու հայկական եկեղեցի, որոնք հայերի հեռանալուց հետո ավերվել են։ XX դարի սկզբին Խոշաբն ամայացել և ավերվել է։
Ներկայումս Թուրքերը էքսկուրսիաներ են իրականացնում դեպքի այս հայկական բերդը և ցույց տալիս իրենց պատմական հետքը։ Ինչպես նաև նշում են, որ այն կառուցվել է Օսմանյան կայսրության օրոք թուրք կառավարչի կողմից։
