Ու՞մ միջնորդությամբ երեկ, հայ ուխտավորների 250 հոգանոց խումբն կարողացավ մուտք գործել Ամարասի վանական համալիր

Պատերազմից հետո, հայկական վանքերն ու եկեղեցիների մեծ մասը անցավ թշնամուն, ու չնայած այն հանգամանքին, որ միջազգային կառույցները հորդորեցին ադրբեջանին չվնասել համալիրները, այնուամնենայնիվ, թշնամին ամեն բան ոտնատակ տվեց։ Երկար ժամանակ հայ ուխտավորները չէին կարողանում այցելել Ամարասի վանական համալիր, չնայած, որ այն գտնվում էր ռուս խաղաղապահների հսկողության ներքո։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Արցախի Ամարաս վանական համալիր այցելող են ավելի քան 250 ուխտավորների անվտանգությունը:

amaras

Ուխտավորները Ստեփանակերտից և հարակից բնակավայրերից Մարտունու շրջանում գտնվող Ամարասում անցկացվող ժամերգությանն են ժամանել:

«Ռուս խաղաղապահ զորակազմն Ամարաս համալիրում ուխտավորների անվտանգության ապահովումն է իրականացնում։ Ուխտավորները ժամանում են ինչպես խմբերով, այնպես էլ անձնական ավտոտրանսպորտով։ Ժամերգությունից մեկ օր առաջ անձնակազմը ստուգում է նաև պայթյունավտանգ առարկաների առկայությունը», — ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ելենա Ցարևսկայան:

Հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արդյունքում, մարտական գործողությունների ավարտից հետո, Ամարաս վանքը հայտնվել է անմիջապես կողմերի սահմանազատման գծի մոտ։