ՀԱՅ, ում մասին պարտավոր ենք իմանալ յուրաքանչյուրս. ո՞վ էր անկախ ԿԻԼԻԿԻԱՅԻ ՄԻԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԸ
101 տարի առաջ մայիսի 4-ին, հենց ՆՐԱ վարչապետությամբ Կիլիկիան հռչակվեց անկախ։ Ճիշտ է՝ շատ արագ անգլո-ֆրանսիական հակասությունների արդյունքում նորաստեղծ հանրապետությունը ցրվեց, սակայն ՆՐԱ անունը մնաց պատմության մեջ. մարդ, ով իր ողջ կյանքը նվիրաբերեց իր ժողովրդին:
- Խոսքը ՀԱՅ ՄԵԾԵՐԻՑ մեկի՝ Միհրան Տամատյանի մասին է
Հասարակական-քաղաքական գործիչ, գրող, թարգմանիչ Միհրան Տամատյանն, որ տիրապետում էր նաև մի քանի լեզուների, իր ողջ կյանքը նվիրեց թուրքական լծից սեփական ժողովրդի ազատագրման գործին։

Հենց լեզուների իմացությունն է փրկում նրան։
Բուլղարիայում, ապա Ռումինիայում ապաստանած Տամատյանին 1895 թվականին Օսմանյան կառավարությունը պահանջում է արտահանձնել։ Լեզվի իմացությունն օգնում է նրան մտերմանալ անգլիական շոգենավի նավապետի հետ, որը նրան հասցնում է Աթենք։

Տամատյանը մեծ ներդրում է ունեցել մատաղ սերնդին նորովի կրթելու, դարավոր ընդարմացումից և ստրկական վիճակից դուրս բերելու կարևոր գործում: Մ. Տամատյանը կարողացավ Եվրոպայում տարածում գտած ազատագրական գաղափարները «տեղափոխել և ներդնել» արեւմտահայ իրականություն և դրանց ոգով դաստիարակել մի ողջ սերունդ:
Գաղափարի, խոսքի ու գործի վարպետը միշտ հավատաց եւ իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց հայության Մեծ երազն իրականացնելու` հայոց պետականությունը վերականգնելու գործին, որի լուսապսակը եղավ իր վարչապետությամբ 1920թ. Կիլիկիայի Հայկական Հանրապետության հռչակումը: