Աստված արգելո՞ւմ է դաջվածքներ անելը, իսկ եթե խա՞չ ենք դաջում
Այսօր շատերն են երկմտում՝ անե՞լ դաջվածք, թե՞ ոչ, քանի որ հետաքրքրված են այն հարցով, թե Աստված արգելո՞ւմ է արդյոք մարմին վրա դաջվածքներ անելը և արդյոք մե՞ղք է համարվում այն։
Դաջվածքները ի սկզբանե եղել են հեթանոսական սովորություններ։ Դրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր հատուկ նշանակությունը։ Ասում են՝ հեթանոսները փորձում էին այդ կերպ երկրպագություն մատուցել իրենց կուռքերին, որոնց պաշտում էին՝ չճանաչելով Աստծուն։
Այս մասին Սուրբ Գրքում էլ հիշատակում կա. «Ձեր մարմնի վրա դաջվածքներ մի՛ արեք» (Ղևտացիս 19.28)։

Հետաքրքիիր է իմանալ նաև այս պարզ փաստը․ Սուրբ Մկրտությունն ընդունելով՝ մենք դառնում ենք տաճար, որտեղ բնակվում է Սուրբ Հոգին։ Մարդու մարմինն այլևս չի պատկանում իրեն, այլ պատկանում է Աստծուն, դառնում է Աստծո տունը։
Ընդունելի՞ է ներկել Եկեղեցու պատերը, զանազան նկարներով պատել այն։ Իհարկե ոչ։ Նույն կերպ էլ մարդու մարմնի պարագայում է․ չի կարելի, արգելված է քրիստոնյաների համար դաջվածքներ ունենալը։
Անգամ խաչի պատկեր դաջելն է անընդւոնելի քրիստոնեության տեսակետից։ Եկեղեցին հորդորում է, որ այլ կերպերով արտահայտենք մեր վերաբերմունքը մեր սիրելի երևույթներին և ոչ թե դաջենք դրանց պատկերները մեր մարմիններին։