ԲԱՑԱՌԻԿ նախաքրիստոնեկան գտածոներ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, որոնք ապշեցրել են հնագետներին. նման բան հայտնաբերվում է առաջին անգամ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Վերջին մի քանի ամսում Աղձքի դամաբարանում նորից պեղումներ են իրականացվում։ Դրանց արդյունքում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել։

Պեղումների ղեկավարն ու պատասխանատուն ասում է.

«Թևավոր խաչեր կրող կոթողներ ենք հայտնաբերվել, որոնք ներառված չեն ուղղանկյան մեջ, ինչպես դասական խաչքարերն են։ Աղձքի կրաբետոնե խարիսխներում հայտնաբերել ենք այդպիսի խաչաքանդակ, որը ժամանակին ներկված է եղել կարմիր ներկով»։

Նման խաչքարեր նախկինում Հայաստանի ողջ տարածքում հայտնաբերվել են միայն Դվինում ու Երերույքում: Դամբարանադաշտում հնագիտական պեղումների արդյունքում բացվել է նախաքրիստոնեական ժամանակաշրջանով թվագրվող նոր շերտ։ Սա ևս բացառիկ է, որովհետև հնագետնեևի նախաքրիստոնական ժամանակաշրջանից շատ բան հայտնի չէ:

Դրանց վրա, մասնավորապես, պատկերված են եղել վագրեր ու խոյեր։ Նախաքրիստոնեական այս շերտում հայտնաբերվել է նաև 6 հոր․ Ըստ էության՝ այս հորերի մեջ ամփոփվել է հեթանոսական շրջանի հավերժական կրակի մոխիրը. Ըստ  այդ ժամանակների, մոխիրը չէր կարելի ուղղակի հողին շաղ տալ: Այս շերտի բացահայտումն ուղղակի բացառիկ է, որովհետև այս շերտը բացարձակապես խաթարված չէ և երբեք չի ուսումանսիրվել, առաջին անգամ է բացվում։

Առաջին անգամ դամբարաններում, նաև Աղձնիքում, պեղումներ իրականացվել են 1973 թվականին: