ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ. ՀԱՅ ճարտարապետ, ով մեծացավ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՐԲԱՆՈՑՈՒՄ, իսկ հետագայում ավարտին հասցրեց ԶՎԱՐԹՆՈՑԸ

Նա հեղինակ է Հայաստանի հիդրոէլեկտրակայանների մոտ 80 տոկոսի, 250-ից ավելի այլ շինությունների։ Նա ավարտին հասցրեց Զվարթնոցի թորամանյանական վերակազմությունը, Տայքի ճարտարապետության մասին նրա ուսումնասիրությունը ոչնչացրին, փրկվեցին միայն 20-30 օրինակ։ Այդ ուսումնասիրության մեջ նա ապացուցեց, որ Տայքի ճարտարապետությունը հայկական է։

  • Խոսքն իհարկե ճարտարապետ, Հայաստանի վաստակավոր շինարար Տիրան Մարությանի մասին է

Ճարտարապետի նախնիներն Ալաշկերտից են, հետագայում հաստատվել են Ղարաքիլիսայում՝ Վանաձորում։ Ճարտարապետը դառը մանկություն է ունեցել, վաղ տարիքում եղբոր և քրոջ հետ հայտնվել է Ջալալօղլու, այժմ՝ Ստեփանավանի ամերիկյան որբանոցում:

Դեռ որբանոցում փոքրիկ Տիրանի մոտ նկատվեց ստեղծագործական շնորհքը, այստեղ ծնվեցին նրա առաջին բանաստեղծությունները։

Ճարտարապետներ Գևորգ Քոչարը և Ալեքսանդր Թամանյանը կանխորոշում են երիտասարդի ապագան և ընդառաջում նրան ճարտարապետների խմբում փոխադրվելու հարցում։

Երևան հէկ
Սևան հէկ-ի աշտարակը