Դեպի կյանք՝ դագաղի միջից
19-րդ դարում Շուշիում տարածված էր Սև ծաղիկ հիվանդությունը: Երեխաների 80 %-ը մահանում էր այդ հիվանդությունից:

Մի տարի սև ծաղիկ հիվանդությունից այնքան զոհեր կային Շուշիում, որ քահանաները չէին հասցնում ամեն հանգուցյալի համար թաղման կարգ կատարել: Նրանք անցնում էին փողոցներով, վերցնում նախապես տան շեմին դրված դագաղները և արագ տանում էին գերեզմանատուն՝ ընթացքում աղոթք կարդալով:
Հիմա էլ եկել էին երեքամյա տղային թաղելու: Բայց հազիվ էին բաձրացրել դագաղը, երբ սև ծաղիկից այլակերպված փոքրիկը կենդանության նշաններ ցույց տվեց: Մուրացանն էր․․․
Մուրացանը՝ այն ժամանակ դեռ Գրիգոր Տեր-Հովհաննիսյանը, շարունակեց ապրել: Նա հասցրեց արթնանալ մինչև փոսի մեջ հայտնվելը․․․

Եվ այսպես ապրեց մեր ապագա մեծերից մեկը, թեպետ հետագայում նրան մեկ էլ այլ հիվանդություն էր սպասվում, քանի որ իրենց ազգում կային հոգեկան շեղումներով մարդիկ :
Ցավոք Մուրացանի համար ամեն ինչ սկսվեց մահանման կյանքից և ավարտվեց մահանման կյանքով: