Ի՞նչ էր տեղի ունեցել Ձախ Հարութի կյանքում, որ երգիչը երկար ժամանակ չէր կարողանում բեմ դուրսգալ ու երգել

Ժողովրդի ամենասիրելի երգիչներից մեկը, Ձախ Հարութը իր ժողովրդի հարազատ զավակն է ու տարիներ շարունակ նա կարողանում է իր երկրպագուներին գոհացնել իր տաղանդով ու նաև մարդ տեսակով։ Անգամ պատերազիմի օրերին երգիչը կոչերով էր հանդես գալիս ու սփյուռքի հայրենակիցներին խնդրում ամեն կերպ օգնել Արցախին։ Այսքանով հանդերձ երգչ կյանքում անկումային ժամանակներ են եղել։ «Երեք տարի առաջ կորցրի կնոջս: Որդի ունեմ, որը 38 տարեկան է, ուզում եմ` ամուսնանա, ու թոռնիկ ունենամ: Հայ տղամարդիկ հիմնականում արու զավակ են ուզում, չէ՞:

harut

Իսկ ես երազում եմ դուստր ծնվի, որին կնոջս պատվին կանվանենք Ռուզաննա»․ պատմել է երգիչն: Այս դեպքից հետո, Հարութը երկար ժամանակ չէր կարողանում բեմ դուրս գալու երգել իր երկրպագուների համար։ Բայց շրջապատը ու նրա սիրելի մարդիկ կարողացան նրան հանել այդ վիճակից։ Վերջերս տված հարցազրույցում Ձախ Հարութը նշել է․ «Ինձ համար շատ ուրախալի է, որ նոր սերունդն ինձ ընդունում է նույն սիրով և էնտուզիազմով։ Փոքր երեխաներն ինձ տեսնում են, ասում են` Ձախ Հարութը։

Ոչ միայն անունս գիտեն, այլև մականունս։ Դա նշանակում է, որ իմ տարիների աշխատանքն իզուր չի անցել, բոլոր երգերը տեղ են հասել։ Նոր սերունդը մեծանում է հայկական երգերի ներքո։ Եթե ճանաչում են, ուրեմն տանը խոսել են իմ մասին»։