Ինչու՞ է հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն հեռացել տանից․ նա խոսել է հյուրանոցում ապրելու պատճառների մասին
Ռուսասատանաբնակ վիզաժիստ Գոհար Ավետիսյանն մի քանի օր առաջ տեղեկացրեց, որ պլաստիկ վիրահատութոյւնից հետո, իր կարերը քանդվել են ու իրեն տեղափոխել են հիվանդանոց։ Մի քանի ժամ տևած վիրահատությունից հետ, վիզաժիստը խոստովանել է, որ սա իր կյանքի ամենադժվար շրջանն է։ Ինքը հեռու է գտնվում ընտանիքից ու իր երեխայից։ Նա այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ, բայց տեղափոխվել է հյուրանոցում ապրելու։ Նրա խոսքով այն հյուրանոցը, որտեղ ինքն է ապրում, շատ մոտ է գտնվում հիվանդանոցին ու ամեն պահի կարող է շատ արագ հասնել հիվանդանոց։ Դիմահարդարը նշել է, որ ինքը չի ցանկանում այս տեսքով երևալ իր բալիկին, քանի որ կարող է նրան հոգեպես ճնշել։ Իհարկե, շատ դժվար է երեխայից հեռու գտնվելը, բայց ասյ պահին դա լավագույն որոշում է։

Մի քանի ամիս առաջ Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ինստագրամի իր էջում վիրահատությունից հետո տեսանյութ է հրապարակել ու կից գրել է. «Հաջողություն կախված փոր և կրծքավանդակ և ոչ միայն: Բարև նոր երազանքների մարմին: Օր առաջին՝ վիրահատությունից հետո: Ես սպասում էի իմ ողջ գիտակցական կյանքում: Շնորհակալություն բոլորին աջակցության համար: Ես սիրում եմ ձեզ»:
Հրապարակման մեկնաբանություններում երկրպագուները Գոհարին առողջություն են մաղթել։Նա փորձում է ամեն կերպ նիհարել ու իր երազանքների կառուցվածքը ձեռք բերոլ, բայց միաժամանակ ստիպված է լինում լուրջ դժվարություններ հաղթահարել։