ԱՄՆ սենատորին 7 անգամ վիրահատած դոկտոր Քելեկյանի պատմությունն

Բոբ Դոուլի՝ հայերի նկատմամբ համակրանքին մեծապես նպաստել է դոկտոր Համբար Քելեկյանը։ ԲիԲիՍի-ն անցած շաբաթ հիշեցրեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դոուլը հրաշքով է փրկվել։ Հյուսիսային Իտալիայում ռազմական գործողությունների ժամանակ նա մեջքից վիրավորվել էր հակառակորդի գնդացրային կրակից և լրիվ պարալիզացվել։ Նրա բուժումը ստանձնել էր դոկտոր Քելեկյանը, որի եղբայրը զոհվել էր նույն Իտալիայում։

«Դոկտոր Համբար Քելեկյանը իմ երկրորդ հայրն էր, նրանից սկսվեցին իմ ջերմ հարաբերությունները հայերի հետ»: 1947-ից մինչև 53 թվականը հայազգի բժիշկը 7 անգամ վիրահատեց Բոբ Դոուլին՝ մասամբ վերականգնելով նրա ուսը և աջ ձեռքը, որով Դոուլը նույնիսկ գրել սովորեց։ Ինչպես նշում է ԱՄՆ-ում լույս տեսնող «Արմինիեն միրոր սփեքթեյթոր» թերթը, ամերիկահայ վիրաբույժը ոչ միայն երկրորդ կյանք պարգևեց Դոուլին, այլև հորդորեց նրան իրատեսական մոտեցում ցուցաբերել կյանքի նկատմամբ։

senatr

«Նման մեծության պետական գործիչները եզակի են Ամերիկայի պատմության մեջ», — էսպիսի գնահատական տվեց ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը Հանրապետական կուսակցության ամենահայտնի գործիչներին մեկին՝ նախկին սենատոր, նախագահի նախկին թեկնածու Բոբ Դոուլին, որը կյանքից հեռացավ 98 տարեկան հասակում: Բոբ Դոլը մոտ 30 տարի Սենատում ներկայացրել է իր հարազատ Կանզաս նահանգը, իսկ 1996 թվականին որոշեց նախագահի պաշտոնի համար պայքարել Բիլ Քլինթոնի դեմ։ Չհաղթեց, բայց նաև չկորցրեց հումորի զգացումը. երբ ընտրությունների հաջորդ օրը լրագրողները հարցրին, թե ինչպես է ընդունել պարտությունը, ժպիտով պատասխանեց. «Դե մի քանի ամսական մանկան պես էի քնել՝ ամեն երկու ժամը մեկ արթնանում էի, լացում ու գոռում էի, հետո