ՀԱՅ ճարտարապետի Մարմարե պալատը Թեհրանի թագավորական նստավայրերից մեկն է. այս շքեղությունը անտեսել հնարավոր չէ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մարմարե պալատը, որը Թեհրանի պատմական շենքերից և թագավորական նստավայրերից մեկն է, տասնամյակների պասիվությունից հետո վերջապես կրկին բաց է հանրության համար:
Մարմարի պալատը կառուցվել է 1934-1937 թվականներին շահ Ռեզա Փեհլևիի հրամանով։ Պալատը կառուցվել է իրանահայ ճարտարապետ Լեոն Թադոսյանի նախագծով։




1979-1981թթ իսլամական հեղափոխությունից հետո մարմարի պալատը կարճ ժամանակով ծառայել է որպես թանգարան։ Սակայն հետագայում այն փոխանցվել է կառավարությանը և փակվել հանրության համար։ Մարմարե պալատի բոլոր պատմական արտեֆակտները, այդ թվում՝ կահույքը, տեղափոխվել են Թեհրանի գեղարվեստի թանգարան։
Անցյալ տարվանից այն կրկին ծառայում է մարդկությանը որպես թանգարան և բաց է այցելուների համար: