Այս ՀԱՅԿԱԿԱՆ եկեղեցին աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկն է. գիտե՞ս, թե որտեղ է և ինչու է կոչվում Կարա Քիլիսե
Դարեր շարունակ Իրանը հայտնի է եղել իր հարուստ իսլամական մշակութային ժառանգությամբ։ Բայց Իրանում է նաև աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկը՝ հայկական Սև եկեղեցին, կամ էլ Կարա Քիլիսեն՝ պարսկերենով։ Եկեղեցին, որը պաշտոնապես կոչվում է Սուրբ Թադեոսի վանք, սրբազան վայր է հայերի համար։
Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Press TV-ի թղթակից Արաշ Հաթալբարին համացանցի ծրագրերից մեկում լուսավորել է եկեղեցին.


«Դեպի տաճար տանող ճանապարհը անցնում է լեռներով։ Այն գտնվում է Մակու քաղաքից 20 կմ հեռավորության վրա, որտեղ շատ հայեր են ապրում։ Շքեղ եկեղեցին տեսանելի է հեռվից։ Այս մոնումենտալ կառույցը հազարավոր տարիներ է, ինչ կանգնած է այստեղ։
Այն աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարն է։ Այս եկեղեցին կոչվում է Կարա Քիլիսեն։ «Կարան» թուրքերենից թարգմանաբար նշանակում է «սև», իսկ «Կիլիսեն» նշանակում է «եկեղեցի»։
Սև եկեղեցին իր պատմության մեջ մի քանի անգամ փլուզվել է, բայց ամեն անգամ վերականգնվում էր:
Կարա Քիլիսեն հիմնադրվել է 66 թվականին, սակայն սկզբնական շենքը չի պահպանվել։ Պատերը, որոնք մենք տեսնում ենք, կառուցվել են 7-րդ դարում, ինչի մասին վկայում են նրանց զարդերը։

Նոր եկեղեցին կառուցվել է 691 թվականին։ Այն կառուցվել է սև քարից։ Շուտով այն կրկին փլվել է երկրաշարժի հետևանքով, ինչի պատճառով 800 թվականին ստիպված են եղել նոր եկեղեցի կառուցել։ Եկեղեցին մեծացվել և համալրվել է սպիտակ քարից պատրաստված նոր պատերով, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա տեսնել նրա մեծությունը»։