12-րդ դարի ՀԱՅԿԱԿԱՆ գրություն Փարիզի Բուրժի տաճարի պատին. ի՞նչ է գրված

Ըստ «Nouvelles d’ Arménie»-ի, Ֆրանսիայի Բուրժի տաճարում շարասյուներից մեկի վրա կան միջնադարին վերաբերող հայերեն գրություններ։

Armenian Inscription in Surb Karapet Church (Illustration) - World History  Encyclopedia

Այդ մասին գրված է նաև Բուրժիի թեմի տեղեկագրում, որտեղ ասվում է.

«Սա հայկական տառերով գրություն է ձախ շարասյան վրա՝ դեպի երգչախմբի կողմը։ Այն բաղկացած է տասներեք խորհրդանիշներից, որոնք կազմում են երեք բառ երկու տողում…

Առաջին տողում գրված է մեկ անուն՝ Սարգիս։ Իսկ երկրորդ տողում երկու բառ կա՝ Աստծո ծառա:

Որոշ հայերի վերաբնակեցումը Ֆրանսիայում սկսվում է դեռևս 12-րդ դարից։ Հենց այս դարաշրջանին է վերաբերում գրությունը, որը հիշատակում է Աստծո ծառայի՝ Սարգիսի վերաբնակեցումը այն ժամանակ, երբ կառուցվեց Բուրժի տաճարը»։