Հայը՝ ամերիկյան ֆուտբոլի աստղ․ ո՞վ է Արտյոմ Կարապետյանը

Արտյոմ Կարապետյանը ծնվել է 1984 թվականին Մոսկվայում։ Հայրը արմատներով Գյումրիից է, մայրը նույնպես կիսով չափ հայ է՝ նրա մայրը ռուս է։ Ընտանիքում միայն Արտյոմի հորեղբայրներն են մարզիկ եղել։ Ինքն էլ 12 տարեկանից սկսել է զբաղվել ամերիկյան ֆուտբոլով, բայց մինչ սա զբաղվել է կարատեով, ապա ամերիկյան ֆուտբոլով, հետո բռնցքամարտով։ Սակայն հետ է վերադարձել ամերիկայն ֆուտբոլին, քանի որ դա իրեն ամենից շատն է հետաքրքրել։

Արտյոմը առաջին անգամ այս մարզաձևի մասին իմացել է 1996 թվականին՝ Super Bowl 1995-1996-ը դիտելիս։ Իրեն հետաքրքրում է և որոշում է , որ անպայման պետք է փորձի։ Պարզվում է, որ տան մոտակա դպրոցում անցկացվում էին ամերիկյան ֆուտբոլի պարապմունքներ և իրեն անմիջապես դնում են առաջին կազմում։ Վեց ամիս անց նա արդեն գնում է ԱՄՆ-ում խաղալու ազգային հավաքականում։

Իր թիմի կազմում խաղալով, Արտյոմը 11 անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Իսկ 1 անգամ էլ Եվրոպայի չեմպիոն։ Արտյոմը կարողանում է խաղերը լավ վերլուծել և նաև հանդիսանում է իր գործում գիտակ, այդ պատճառով էլ նա բացի «Մոսկվայի հայրենասերներ» թիմից նաև հանդիսանում է Ռուսաստանի ազգային հավաքականի ավագը։